Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության օրվա առիթով Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել FlashMob:
Մասնակցել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան): Թվով մոտ 200 հոգի: Ֆլեշմոբը կազմակերպվել է Emporium ամսագիրը: Ըստ կազմակերպիչների՝ այս ֆլեշմոբը Հայաստանի պատմության մեջ ամենաշատ մասնակիցներն է ունեցել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Իրանին հարվածելու հրաման տալ մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Մերժել է՝ հասկանալով, որ Միացյալ Նահանգներին Իրանի դեմ նոր պատերազմի մեջ ներքաշելով, հերթական հարվածն է հասցնելու իր և հանրապետականների առանց այն էլ սասանված հեղինակությանը, հետևաբար մեծ ռիսկի տակ է դնելու ընտրություններում հանրապետականների հաղթանակի հնարավորությունը...